Վարչապետ. Ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը25 հունվարի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հայտարարել, թե պետական հեղաշրջման փորձ է կանխվել, նա արել է այնպիսի ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, թե «հեղաշրջում», «պետական հեղաշրջում», «պատերազմ» և այս կարգի հասկացությունները փոփոխություն են կրում մեր օրերում, ինչպես օրինակ՝ հիբրիդային պատերազմն է. այն ընթանում է, բայց ոչ ոք չի նկատում: «Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք որպես հիբրիդային ինչ-որ երևույթի մեկնաբանություն` կարող ենք անվանել հեղաշրջման հիբրիդային նախապարտրաստություններ: Հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք պարտված է և ջախջախված»,- հայտարարել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այդ հիբրիդային պրոցեսի անբաժան մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցցանցերով ՀՀ ղեկավարի, նրա ընտանիքի, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություն տարածելու համար՝ ընդ որում, Փաշինյանի խոսքով, դա արվում է ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի: «Հեղաշրջում» բառը այս պրոցեսի մեջ տեղավորվում է, որովհետև հընթացք այս պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դրա մեջ ներգրավված են շատ տարբեր պաշտոնյաներ՝ այդ թվում ՍԴ-ում կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ: Փաշինյանն ասել է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով, բավարար ապացույցների դեպքում մարդիկ կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության, սակայն պրոցեսի նպատակը նրանց դատելը չէ, այլ` ՀՀ ազգային անվտանգույանը սպառնացող վտանգը չեզոքացնելն է: «Մենք ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը»,-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ողջամիտ կասկածներ են եղել, թե ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է: Հունվարի 13-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |