Վարչապետը՝ ԱԱԾ նախկին պետի «մի օր խոսելու» հայտարարությունը նմանեցրել է «Կարգին հաղորդման» սկեչին25 հունվարի 2020 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Նրանք, ովքեր հայտարարում են, թե ամեն ինչ գիտեն, նման են «Կարգին հաղորդման» սկետչերից մեկի հերոսին, ով վերջում հիմար իրավիճակում է հայտնվում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդոյք մտավախություն ունի՝ կապված ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մի օր խոսելու մասին հայտարարության հետ: «Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ. ոմանք այնպիսի հայտարարություն են անում, որ... մի հայտնի «Կարգին հաղորդում» կա, երբ մեկը գալիս և ասում է, որ ամեն ինչ գիտի, հետո գալիս և ասում է, որ «ամեն, ամեն ինչ գիտի» և վերջում հայտնվում է հիմար վիճակում: Նրանք, ովքեր նման հայտարարություն են անում, հերթական այդօրինակ սկեչի հերոս են»,- ասել է վարչապետը: Փաշինյանն առաջարկել է գտնել ու դիտել այդ մանրապատումը և ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Արձագանքելով ուժային կառույցների նախկին ղեկավարների և երկրում հեղաշրջման փորձի մասին դիտարկմանը՝ Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ-ում եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն, բայց ոչ պետական հեղաշրջման փորձ: Նոյեմբերին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ժամանակը կգա, և ինքն անպայման կխոսի և կներկայացնի իր տեսակետներն այն ամենի մասին, ինչը կատարվում է երկրում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |