ԶԼՄ․ Բաքուն մերժել է Ուկրաինայի հայազգի ներկայացուցչի մուտքը երկիր, Կիևը դիմել է ԵՄ25 հունվարի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որտեղ կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության պաշտոնական միջոցառումը, մերժել է Ուկրաինայի ներկայացուցչի մասնկցությունը վերջինիս հայկական ծագման պատճառով։ Ուկրաինան, ի պատասխան, հորդորել է ԵՄ-ին արձագանքել Ադրբեջանի ոչ բարեկամական քայլին, գրում է Pravda.com.ua-ը։ Խոսքը «Հակամարտությունների վերլուծություն» սեմինարի մասին է, որն անցել է Բաքվում հունվարի 13-16-ը։ Սեմինարը կազմակերպել էր Եվրամիությունը Արևելյան գործընկերության անդամ երկրների համար։ Այդ մասին «Եվրոպական պրավդային» հայտնել է իրազեկ աղբյուրը, իսկ խմբագրությունը տեսել է Ուկրաինայի ՆԳՆ կողմից ԵՄ ներկայացուցչություն ուղարկված փաստաթղթի պատճեն։ Սեմինարի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջը։ Քոլեջի պաշտոնական հրավերով, որը ստացվել էր Ուկրաինայի ԱԳՆ միջոցով, ներքին գործերի նախարարությունը հայտնել էր միջոցառման մասնակցի թեկնածությունը, որը ներառվել էր Ուկրաինայի պատվիրակության կազմում։ Ուկրաինայի ներկայացրած թեկնածությունները հաստատվել էին վերոնշյալ կազմակերպության կողմից, անցել են անհրաժեշտ առցանց ուսուցում և ստացել էլեկտրոնային տոմսեր։ Մեկնելու նախօրեին տեղեկություն է ստացվել, որ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի մասնակցությունը միջոցառմանն անհնար է, քանի որ Ադրբեջանը մերժել է մուտքի թույլտվությունը Ուկրաինայի ներկայացուցչին հայկական ծագման պատճառով»,- ասվում է փաստաթղթում։ Նամակում այդ աշխատակցի անունը չի հիշատակվում, սակայն, ըստ պարբերականի, խոսքը միջազգային գործակցության և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Մերի Հակոբյանի մասին է։ Տարիներ շարունակ Ադրբեջան ժամանող տարբեր երկրների հայազգի քաղաքացիները խտրականության են ենթարկվում էթնիկ պատկանելիության պատճառով։ 2019-ի հունվարին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին արտաքսելու դեպքերին, ասել է, որ դա «մարդու իրավունքների կոպիտ խախտում է»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |