Վարչապետ. Կառավարական խորհրդարանական համակարգը չի փոխվի, կիսանախագահականն անպատասխանատու է25 հունվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Կիսանախագահական համակարգը պետության կառավարման անպատասխանատու համակարգ է, այն մեր երկիրը ձախողած համակարգ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին: «Իմ կարծիքով՝ այս տարբերակն ընդհանրապես ՀՀ համար պետք է բացառել, այս «կիսա» տարբերակն առհասարակ պետք է բացառել: Մենք կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական: Իմ կարծիքը հետևյալն է՝ կառավարման համակարգը չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ դեռևս խորհրդարանական կառավարման մոդելը նոր է ու դեռ խնդիրների առաջ չի կանգնեցրել: Վարչապետի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն առաջարկել էր ձևավորել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովը պետք է քննարկի ՀՀ-ում Սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |