ԶԼՄ-ներ․ Կոբի Բրայանթը զոհվել է ուղղաթիռի վթարում![]() 27 հունվարի 2020 - 00:26 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Ըստ Los Angeles Times-ի` բասկետբոլիստի զոհվելու մասին տեղեկությունը հաստատել են աղբյուրները։ Sikorsky S-76 ուղղաթիռում 5 մարդ էր գտնվում․ վթարից հետո դրանում հրդեհ է բռնկվել։ 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |