ԱԳՆ․ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան![]() 27 հունվարի 2020 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ Ուխանում ՀՀ 3 քաղաքացի կա։ «Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ», - ասվում է նախարարության գրառման մեջ։ Նախարարությունը կոչ է անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլ.հասցեին` armchinaembassy@mfa.am՝ անմիջական կապի մեջ լինելու համար։ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, որից 39-ը՝ Հուբեյ նահանգում։ Բոլոր 39-ն Ուխան քաղաքի բնակիչներ են, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը: Եվս 2 մարդ մահացել է վերոհիշյալ նահանգից դուրս։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |