Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր27 հունվարի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի՝ կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել, փոխանցում է Pmnewsnigeria.com-ը: 50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ: Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին: Արդեն հայտնի են կործանված Sikorsky S-76 բոլոր 9 զոհի անունները, որոնց թվում է նաև բասկետբոլիստի դուստր 13-ամյա Ջիննան: The Sun-ի հաղորդմամբ՝ Զոբայանին հայտնել են, որ շատ ցածր է թռչում, ուղղաթիռը վթարի է ենթարկվել մառախլապատ եղանակի պատճառով: 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |