ՔՊ. Ավագանու ՔՊ-ական անդամի հայտարարությունն անընդունելի է27 հունվարի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից, իր կարծիքով, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը տեղադրելու միջադեպը կքննվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովում: Այս մասին հունվարի 27-ին հայտարարություն էր տարածել հանձնաժողովը` նշելով, որ ավագանու անդամի արարքն անընդունելի է: Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում տեղադրել էր, իր համոզմամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Դրանից հետո հարյուրավոր օգտատերեր հայհոյանքներ են ուղղել Հարթենյանի հասցեին՝ տեղադրելով դրանք ավագանու անդամի էջի գլխավոր լուսանկարի մեկնաբանություններում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում», - նշվել է կուսակցության հայտարարությունում։ Ավելի վաղ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հույս էր հայտնել, որ ավագանու գործընկերները համարժեք գնահատական կտան միջադեպին: «Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը», - նշել էր Խաժակյանը։ Հարթենյանը միջադեպից հետո ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջը։ Աղջիկը, ում լուսանկարը տեղադրվել էր ավագանու անդամի ֆեյսբուքյան էջում և, որը, ըստ որոշ տեղեկությունների, ՍԴ ղեկավարի դուստրը չէ, նույնպես ապաակտիվացրել է իր էջը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |