Պաշտպան. ՍԴ նախագահը հայց կներկայացնի ՀՀ վարչապետի դեմ![]() 27 հունվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանները հայցադիմում են պատրաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- գրել է Մակինյանը Հունվարի 25-ին վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Թովմասյանը 20 օր էր տվել Փաշինյանին` իր խոսքերը հիմնավորող արժանահավատ փաստեր հրապարակելու համար, նշելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան։ Վարչապետն իր հերթին գրել էր, որ կհրապարակի ՍԴ նախագահի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը: Նա խնդրել էր իրեն չմեղադրել «անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»: Փաշինանն ավելի ուշ հրապարակել էր գրիչի նկար՝ նշելով, որ այն Թովմասյանն է իրեն նվիրել: «Նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում»,- գրել էր Փաշինյանը: Ավելի ուշ վարաչապետը նշել էր, որ ինքը շոկի մեջ է՝ գրիչի գինն իմանալով: «Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց»,- գրել էր Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |