Գեյթսի հիմնադրամը $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին. Չինաստանում զոհերի թիվը հասել է 80-ի27 հունվարի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում վերջին 24 ժամում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է ի հայտ եկել, իսկ մահացածների քանակը հասել է 80-ի։ Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2794-ի, 5794 մարդու մոտ կասկածում են վիրուսի առկայությունը, իսկ 51 մարդ բուժվել է, գրում է Deutsche Welle-ն»։ Պեկինը սահմանափակել է տրանսպորտային հաղորդակցությունը մի շարք քաղաքների հետ, երկու «Դիսնեյլենդ» է փակվել։ Իշխանություններն ընդլայնում են նոր վտանգավոր թոքաբորբի տարածման դեմ պայքարի միջոցները։ Հունվարի 26-ից արգելվել է վայրի կենդանիների վաճառքը, իսկ բոլոր անասնապահական ֆերմաներում կարանտին է հայտարարված։ Փաստացի Հուբեյ նահանգիում ավելի քան 56 մլն մարդ կարանտինի տակ է: Մինչդեռ միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա տիկնոջ հիմնադրամը՝ Bill & Melinda Gates Foundation-ը, շտապ կարգով $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին, գրում է «Վեդոմոստին»։ Նշված գումարից 5 մլն դոլարը կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին Չինաստանում։ Նույնքան գումար կծախսվի Աֆրիկայում վիրուսի տարածման կանխարագելման և վերահսկման կենտրոններին աջակցելու համար։ Չինաստան է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանը՝ նա մտադիր է խորհրդակցություններ անցկացնել Կառավարության և բուժոլորտի փորձագետների հետ։ Նոր կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը կապված էին Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում գործող ծովամթերքի մեծածախ շուկայի հետ։ Մինչև հուվարի 1-ին այդ շուկայի փակումը, այնտեղ ծովային կաթնասուններից բացի, վաճառվում էին նաև չղջիկներ, հավեր, ճագարներ և օձեր։ Այդ տեսակներից մեկը կարող է վարակի աղբյուր դառնալ, կարծում են չինացի մասնագետները։ Հունվարի 27-ի դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Ավստրալիայում, Վիետնամում, Կանադայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայոմ, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |