«Իմ քայլը» ավագանու իր անդամին հորդորել է վայր դնել մանդատն ու ներողություն խնդրել27 հունվարի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը: Այս մասին արտահերթ նիստից հետո հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, հորդորել ենք Հենրիկ Հարթենյանին հրաժարվել մանդատից», - հայտնել է նա՝ ավելացնելով, որ Հարթենյանը հայտարարություն կանի։ Խմբակցությունը նիստից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում, ընտանիքի անդամներին թիրախավորելու և նմանատիպ գործիքակազմի կիրառում։ «Նշվածը մեզ համար անընդունելի է, հատկապես, եթե կատարվել է մեր թիմի անդամների կողմից՝ ուղղակիորեն հակասելով քաղաքական թիմի որդեգրած արժեքներին։ Կարևորելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը՝ խմբակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հանդես գալ ներողության խոսքով և վայր դնել մանդատը»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում տեղադրել էր, իր համոզմամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Դրանից հետո հարյուրավոր օգտատերեր հայհոյանքներ էին ուղղել Հարթենյանի հասցեին՝ տեղադրելով դրանք ավագանու անդամի էջի գլխավոր լուսանկարի մեկնաբանություններում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել էին, որ միջադեպը կքննվի կուսակցության վերահսկող հանձնաժողովում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով |