Նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի շարք սպաների

Նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի շարք սպաների

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաների գեներալի կոչումներ են շնորհվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։

Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին, ինչպես նաև Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին։

Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին։

ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանին ևս շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---