Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 39-ի![]() 27 հունվարի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Թուրքիայում երկրաշարժից, ըստ պաշտոնական տվյալների, 39-ը մարդ է զոհվել։ Փրկարարներն ու կամավորները ցնցումներին հաջորդած օրերին շարունակել են մաքրել փլատակները Էլյազիգ գավառում ուժգին երկրշարժից հետո։ Փրկարար աշխատանքներին մասնակցել է մոտ 4000 փրկարար և 22 շուն։ Փլատակներից հաջողվել է փրկել 45 ողջ մնացածի, ավելի քան 1600 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, գրում է Deutsche Welle-ն։ Փրկարար աշխատանքները շարունակվում են՝ դեռ 2 անհետ կորած կա։ 6,8 մագնիտուդով երկրաշարժից 76 շենք է փլուզվել, վնասվել են հազարավոր բնակելի տներ։ Աղետի վայրում վրանային ավան է տեղակայվել։ Հունվարի 24-ին Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ։ Օջախի խորությունը 10 կմ էր։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |