Տոնոյան․ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում28 հունվարի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» զինպանթեոնում հայտարարել է, որ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում։ «Մեր կարողությունները բավականին մեծացել են։ Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում խնդիրները կատարելու համար, ավելացված են տասնյակ տոկոսներով», - ասել է Տոնոյանը տեղեկացնում է Aysor.am-ը։ Նախարաը նշել է՝ 40%-ից ավելի զորամասերն անցել են սննդի ապահովման նոր ձևաչափի։ Նա հավելել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նոր ձևաչափի մինչև 100% ապահովվածություն լինի։ Ռուսական արտադրության ՍՈւ 30-ների առաջին խմբաքանակը Հայաստան է բերվել 2019-ի դեկտեմբերի վերջին։ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30 ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30 ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |