ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել գրին քարտերի տրամադրման Թրամփի նոր կանոններին28 հունվարի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել միգրացիոն կանոնների խստացմանը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Այսպիսով, օրինական ներգաղթյալների համար, որոնք սոցիալական օգնություն են ստանում ԱՄՆ-ում, առաջիկայում ավելի դժվար կլինի երկրում մշտական կացության իրավունք՝ այսպես կոչված, գրին քարտ ստանալ։ Սպիտակ տունը ողջունել է դատարանի որոշումը՝ հատուկ շեշտելով դրա դրական ազդեցությունը «ԱՄՆ հարկատուների, աշխատակիցների և սահմանադրության վրա», գրում է Deutsche Welle-ն։ Նորամուծությունները կարող են անդրադառնալ ավելի քան 22 մլն մարդու վրա, որոնք աջակցություն են ստանում պետությունից։ Ավելի վաղ ԱՄՆ մի քանի նահանգ դատի էին տվել նախագահի վարչակազմին միգրացիոն կանոնների ակնկալվող խստացման համար։ Հայցվորները կարծում են, որ դա խախտում է սահմանադրությունն ու խտրական է այլ գույնի մաշկով ներգաղթյալների համար։ Հոկտեմբերին 3 նահանգի դաշնային դատավորներն արգելել էին պաշտոնյաներին մերժել գրին քարտերի տրամադրումն օրինական ներգաղթյալներին։ Սպօրինի ներգաղթյալների դեմ պայքարը Թրամփի նախընտրական ծրագրի գլխավոր թեզերից էր, այդ քաղաքականությունը նա հետագայում շարունակեց արդեն որպես երկրի նախագահ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |