Գերմանիայում չինական վիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել28 հունվարի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում տարածում ստացած 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում։ Այդ մասին հայտնել է Բավարիա դաշնային շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Վիրուսը հայտնաբերվել է Շտարնբերգ քաղաքային շրջանում, մի տղամարդու մոտ։ Նա այժմ մեկուսացված է և բավարար կլինիկական վիճակում է, գրում է ՌԲԿ-ն։ Վարակվածի ընտանիքի անդամներն ու նրա հետ շփված անձինք տեղեկացվել են կանխարգելիչ միջոցների, վիրուսի տարածման ուղիների և ախտանշանների մասին։ Վիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Այժմ Չինաստանում մոտ 4500 հիվանդ կա, հաստատվել է մահվան 100 դեպք, իսկ 57 մարդ ապաքինվել է։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |