Մալյանը և Տեր-Նակալյանն ազատ են արձակվել![]() 28 հունվարի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել: Մալյանը հայտարարել է, որ իր մոտ արգելված իր չեն հայտնաբերել: Նրա համոզմամբ` իր ընկերներն էլ երեկոյան ազատության մեջ կլինեն, հայտնում է Shantnews.am-ը։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Մալյանին բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը: Ձերբակալվել են նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: Մյուսների բերման ենթարկվելու պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |