Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի մասով Փաշինյանի հայտարարությունը հերյուրանք է անվանել28 հունվարի 2020 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 7 շրջան հանձնելու մտադրության մասին հայտարարությունը հերյուրանք է: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, փոխանցում է Factor.am-ը: «Դուք այդքան համառորեն ուզո՞ւմ եք, որ ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների»,- ասել է Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Ղարաբաղա-ադրբեջանական կարգավորման ուղիների և բանակցային գործընթացը սկսելու մասին հարցին՝ նշել էր, թե ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, թե որ կետում է թողել Ղարաբաղի հարցի կարգավորումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաշինյանի խոսքով՝ այն չի հերքվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից: Վարչապետն ընթերցել էր հրապարակման տեքստը, առանձնացրել ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակները. 7 շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, խաղաղապահ ուժերի տեղակայում, ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ տալու որոշում և այլ նախապայմաններ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |