Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին![]() 29 հունվարի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ժնևում ավելի ուշ կայանալու է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այն կկայանա հունվարի 29-ին կամ 30-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 4-ին։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել 2020-ի հունվարին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |