ՊԲ զինծառայող է վիրավորվել. Հանգամանքները պարզվում են![]() 29 հունվարի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Արցախի ՊՆ հաղորդմամբ՝ վիրավորված զինվորն անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը ծանր է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հունվարի 24-ին ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Հենրի-Հայկ Զաքարեանը և Արմեն Մեսրոպյանը: Զաքարեանի վիճակը ծանր էր, նա վիրահատվել էր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |