Կորոնավիրուսը Չինաստանում վարակվածների քանակով գերազանցել է ատիպիկ թոքաբորբը29 հունվարի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները գերազանցել են 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի ցուցանիշները: Այդ են վկայում Պեկինում հրապարակված տվյալները: Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Ատիպիկ թոքաբորբը (ծանր սուր ռեսպիրատոր սինդրոմ, SARS) առաջին անգամ գրանցվել է 2002-ի նոյեմբերին չինական Գուանդունում, վերջին դեպքը՝ 2003-ի հունիսին: Ըստ ԱՀԿ տվյալների, մայրցամաքային Չինաստանում 5327 վարակման դեպք է եղել, մահացել է 349 մարդ: Ընդհանուր առմամբ՝ 30 երկրում հիվանդացել է մոտ 8,5 հազար մարդ, ավելի քան 900-ը մահացել է: Հաջորդ մեծ բռնկումը՝ մերձավորարևելյան MERS-CoV կորոնավիրուսինը, մի քանի տարի տևեց՝ 2012-ից սկսած հիվանդացել է 2494 մարդ, մահացել՝ 858-ը: MERS-ով հիվանդությունների մեծ մասը գրանցվել է Սաուդյան Արաբիայում և Հարավային Կորեայում: 2019-nCoV կորոնավիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում և Գերմանիայում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |