Մակունց. ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015-ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում29 հունվարի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015-ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, քանի որ ՍԴ-ում երկու տարբեր ռեժիմ է գործում: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցին։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում, խոսելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին, ասել է, որ անհասկանալի է, թե ինչու է երկու ամիս ժամկետ տրվում այդ իրավունքից օգտվելու համար, ոչ թե երեք կամ ավելի: «Մի պահ մտածե՞լ եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, այդ ժամկետը ինչո՞վ է պայմանավորված կամ ինչո՞ւ չեք գրել, որ էդ հրաժարական տվողները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց փոխարեն նոր մարդկանց նշանակելը, որովհետև հակառակ դեպքում, իրոք, կարող եք սահմանադրական ճգնաժամ ստանալ, ոչ միայն ՍԴ հորինածին ճգնաժամ, այլ՝ իրականում սահամանադրական ճգնաժամ», - ասել է Թովմասյանը: «Այն անցումային դրույթները, որոնք պետք է անցում կատարեին ներկա Սահմանադրությանը, թերի են։ Թե որն է դրա պատճառը, չեմ կարող ասել։ Մենք արձանագրում ենք այս խնդիրը, և սա է ՍԴ-ի հետ կապված հարցը»,- ասել է Մակունցը՝ հավելելով, որ իրեն, որպես ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից, գրում է Aysor.am-ը: Նա հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը միանշանակ հանգուցալուծվելու է։ «Դա միանշանակ է։ Այս ընթացքում փորձել ենք բոլոր հնարավոր տարբերակներով լուծումներ առաջարկել, արել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Միանշանակ, կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն հարցի հանգուցալուծմանը։ Այն ժամանակ, երբ դրանք օրակարգ բերվեն, մենք կմեկնաբանենք», - ասել է նա։ ՍԴ նախագահի հարցազրույցի մասին Մակունցը նաև ասել է, որ նա պետք է հնարավորինս զերծ մնա քաղաքական ձևակերպումներից, ինչը և արեց։ Պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր հերթին նկատել է, որ ՍԴ նախագահն այսօր հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից։ Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |