ՔԿ. Կուտոյանն ինքնասպան է եղել անձնական պատճառներով29 հունվարի 2020 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կինը Քննչական կոմիտեում գրություն է թողել՝ օգտվելով իրավահաջորդի իր լիազորություններից: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Գեորգի Կուտոյանի կինը մեզ մոտ գրություն է թողել, որ առանց իր տեղեկության որևէ տվյալ չհրապարակվի: Նա օգտվել է իրավահաջորդի իր իրավունքից՝ առանց համաձայնեցնելու հրապարակման իրավունք չունենք»,- ասաց Հարությունյանը: Արձագանքելով ՔԿ պետ Հայկ Գրիգորյանի՝ հունվարի 28-ին արած հայտարարությանը, թե Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթներով՝ Հարությունյանը նշեց, որ այդ հայտարարությանը հավելելու այլ բան չկա: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է հենց իրեն: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։ Հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, եթե նաև Կուտոյանի մերձավոր շրջապատի կողմից աջակցություն լինի, գործը 100%-ով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |