Philips-ն այլևս կենցաղային տեխնիկա չի արտադրի29 հունվարի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Royal Philips-ը հայտարարել է, որ մտադիր է վաճառել կենցաղային տեխնիկայի արտադրության իր բիզնեսը: Ընկերությունը կառանձնացնի այն որպես առանձին իրավաբանական կառույց Philips Group-ի կազմում: Ընդհանուր գործընթացը 12-18 ամիս կտևի, որից հետո Philips-ը մտադիր է գնորդ գտնել այդ ստորաբաժանման համար, գրում է «Կոմերսանտը»: «Վերջին տարիներին մենք զգալի բարելավել ենք կենցաղային տեխնիկայի ստորաբաժանման ցուցանիշները, որը Philips-ի կարևոր մասն էր: Այնուամենայնիվ, այդ բիզնեսը չի տեղավորվում մեր ընկերության, որպես բժշկական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարի, ռազմավարական տեսլականում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանս վան Հոութենը: 2019-ին կենցաղային տեխնիկայի արտադրությունն ընկերությանը €2,3 մլրդ հասույթ է բերել: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ավարտել է տարին €19,5 մլրդ հասույթով, որից զուտ շահույթը կազմել է €1,17 մլրդ (+6,5% 2018-ի համեմատ): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |