Google-ը կմիավորի Gmail-ը մեսենջերի հետ![]() 29 հունվարի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Google-ը հաղորդակցության համար նախատեսված նոր ունիվերսալ հավելված է մշակում, որի շրջանակում Gmail-ը, Google Drive-ը, ինչպես նաև Hangouts Chat և Hangouts Mee մեսենջերները կմիավորվեն: Ըստ հայտնի տվյալների, նորույթն առաջին հերթին միտված է կորպորատիվ լուծման՝ Slack-ի և Microsoft Teams-ի նմանությամբ: Հավելվածը կընդգրկվի արդեն գոյություն ունեցող G Suite փաթեթում, որի հետևում կանգնած է Google Cloud-ի թիմն է, գրում է Ferra.ru-ն: Կորպորտաիվ օգտատերերի համար նախատեսված և բոլորին ծանոթ Hangouts-ը 2017-ին կիսվել է Hangouts Meet-ի և Hangouts Chat-ի: Շարքային օգտատերերը հին մեսենջերի փոխարեն ստացել են ավելի նոր լուծումներ՝ ի դեմս Duo-ի և Allo-ի: Ճիշտ է, արդեն 2019-ի մարտին նախագիծը փակվեց, փոխարենն ընկերությունը մտադիր է օգտագործել ստանդարտ Messages հավելվածն Android-ի համար: Duo-ն շարունակում է գործել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |