«Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում ռեկորդային գումար է հավաքվել` շուրջ 35 մլն դոլար28 նոյեմբերի 2008 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում հավաքվել է շուրջ 35 մլն 9 156 դոլար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունում: Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` նշված ԱՄՆ դոլարով. Լոս Անջելես - շուրջ 1 300 000, Լիբանան - շուրջ 200 000, Մոնրեալ - շուրջ 130 000, Արգենտինա - 100 000, Մեծ Բրիտանիա - 200 000, Հոլանդիա - 40 000, Ավստրալիա - 50 000, Նյու Յորք - 200 000, Ֆրանսիա - շուրջ 1 500 000, Գերմանիա - 85 000, Շվեյցարիա - շուրջ 33 000, Տորոնտո 250 000, Հունաստան եւ Կիպրոս - շուրջ 40 000: Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը եւ այլն: Անցյալ տարի հեռուստամարաթոնը հավաքել էր 15 մլն դոլար: «Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանի ու ԼՂՀ-ի գյուղական շրջանների զարգացմանը: Հեռախոսամարաթոնի արդյունքում Եվրոպայում հավաքվել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 մլն դոլար): Այն անց է կացվել նոյեմբերի 13-16-ը «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական բաժանմունքի կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին |