Սեյրան Օհանյանն ԱԺ-ում մասնակցել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին![]() 29 հունվարի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գնացել է Ազգային ժողով՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին պատասխանելու: Ըստ հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց աշխատանքն արդեն վճռորոշ փուլում է: Քոչարյանի խոսքով՝ այդ շրջանակում ՊՆ նախկին ղեկավարը մեծ պատրաստակամությամբ համաձայնել է ներկայանալ ԱԺ, տեղեկացնում է «Ազատության» ռադիոկայանը։ Մինչև հանձնաժողովի նիստի մեկնարկն Օհանյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ 2019-ի մայիսին Միրզոյանը հայտարարել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |