Թեհրան-Երևան-Թեհրան ավտոբուսը վթարվել է, վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան![]() 29 հունվարի 2020 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ վթարը գրանցվել է Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Դրա հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել է օտարերկրյա 10 քաղաքացի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |