Օհանյան. Ապրիլյան պատերզմում չբացահայտված դրվագներ չկան, տարածքների հանձնման մասին ինձ հետ ոչ ոք չի խոսել29 հունվարի 2020 - 17:29 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլյան պատերազմում չբացահայտված դրվագներ չկան, բայց դրա հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է շարունակի և ավարտին հասցնի իր աշխատանքը, ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա նշել է, որ նախկինում էլ հայտարարել էր, թե «եթե Արցախի հետ բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարել»: Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը բանակցել է շրջաններ հանձնելու մասով, Օհանյանը նշել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել: «Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար: Ինձ հետ տարածքների հանձնման վերաբերյալ ոչ ոք խոսակցություն չի ունեցել»,-ասել է ՊՆ նախկին ղեկավարը: Փաշինյանի խոսքերի մասով, թե Ապրիլյանը Ռուսաստանի գիտությամբ է եղել, Օհանյանը նշել է՝ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանականն է: 2019-ի մայիսին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |