ՌԴ մասնագետները հաստատել են «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների ՀՀ ԱԻՆ-ի վարկածը![]() 29 հունվարի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառի վերաբերյալ նախարարության մասնագետների վարկածը հաստատել են նաև առևտրի կենտրոնի ղեկավարության կողմից Մոսկվայից հրավիրված մասնագետները: Ցոլակյանը հավելել է, որ ցնցումները երկրաշարժով պայմանավորված չէին ու կապված էին «կողմնակի երևույթի» հետ, որն ազդել է շինության վրա, տեղեկացնում է Shantnews-ը։ Նա հիշեցրել է, որ իրենց մասնագետները ստուգումներ էին արել ու հայտարարել, որ ցնցումների պատճառն օդափոխիչ համակարգն էր։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ավելի վաղ հայտարարել էր. «Որպես ցնցման հնարավոր պատճառ նշվում է մարդու միջամտությունը: Հնարավոր է՝ ցնցման պատճառ է դարձել, օրինակ, օդորակիչների շարժիչները միացնել-անջատելը»: Հունվարի 9-ին՝ ժամը 19:30-ից սկսած «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել էր, որոշ խանութների ցուցափեղկեր՝ ճոճվել։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել էին։ Առևտրի կենտրոնը մեկ շաբաթից ավելի չէր գործում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |