ԱԳՆ. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին![]() 30 հունվարի 2020 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 29-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպումը կշարունակվի նաև ամսի 30-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Ժնևում հունվարի 29-ին սկսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է երեկոյան: «Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- ասվում է Նաղդալյանի գրառման մեջ: Հունվարի 29-ին Մնացականյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |