Մակրոնը հուսով է, որ գարնանը ԼՂ հարցում ինչ-որ առաջընթաց կարող է լինել30 հունվարի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները (խորհրդարանական) կարող են դրական ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման ընթացքի վրա և հույս հայտնել, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել։ Այդ մասին Մակրոնը խոսել է հունվարի 29-ի երեկոյան՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանը ծավալուն ելույթի շրջանակում, գրում է Panorama.am-ը: «Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ սա նաև մարդկային դրամա է, որը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաներում ապրող բնակչությանը պահում է անկայունության ու մեկուսացման մեջ։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին ու երկրի բնակչությանը՝ Մակրոնն ասել է, որ Հայաստանը մեծ ճգնաժամի խաչմերուկում է, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է։ «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի ղեկավարն անդրադարձել է նաև Ղարաբաղի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերին՝ նշելով, որ եթե ասի ոչ մի խնդիր չկա, ապա կստի, քանի որ այն իրավաբանորեն հնարավոր չէ։ «Այս հռչակագրերի խնդիրն այն է, որ այն նույն մակարդակի վրա է դնում Ֆրանսիայի տարածքային համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմնին, որը չի օգտվում միջազգային ճանաչումից»,- ասել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Մակրոնի խոսքով՝ օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունն ու մարդասիրական աջակցությունը։ 2019-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կազմակերպած միջոցառման ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները: Նա նշել էր, որ Ադրբեջանին երբևէ չեն վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |