ՀՀ-ն ու Սերբիան փոխադարձ վերացնում են մուտքի վիզաները30 հունվարի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար կսահմանի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Կառավարությունը հավանություն է տվել «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» Արտգորնախարարության առաջարկին: 2019-ի հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշել էր վերացնել սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2019-ի նոյեմբերի 2-ին։ ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի տարածքում առանց մուտքի արտոնագրի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։ Փոխարտգործ նախարար Ավետ Ադոնցի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո, «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, Սերբիայի քաղաքացիները ՀՀ-ում կարող են գտնվել առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում: Փոխնախարարի խոսքով՝ որոշման նպատակներից է նաև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումը: Վարչապետը հույս է հայտնել, որ որոշումը կխթանի Հայաստանից Սերբիա ուղիղ չվերթներ իրականցնելուն: ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 62 երկիր: 2020-ի սկզբին Henley Passport Index վարկանիշային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանն 81-րդն է աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում: Ըստ տվյալների՝ Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է 3 տեղով. 2019-ին հայկական անձնագրով և առանց վիզայի հնարավոր էր այցելել 60 երկիր: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |