Ստոկհոլմի կենտրոնից Դալիի ավելի քան 10 գործ են գողացել![]() 30 հունվարի 2020 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հունվարի լույս 30-ի գիշերը աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի ավելի քան 10 բրոնզե քանդակ են գողացել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող պատկերասրահից: Ըստ Couleur պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմի՝ անհայտ անձինք մտել են շենք, որտեղ ցուցահանդեսն էր անցկացվում, և գողացել նկարչի 10 կամ 12 քանդակ: Դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 200-500,000 կրոն (20-50, 000 եվրո), գրում է ՌԻԱ Նովոստին՝ Dagens Nyheter-ի պարբերականին հղումով: «Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3-4 մլն կրոն՝ մոտ 300,000-400,000 եվրո»,- ասել է Էնստրյոմը: Կորստի մասին պարզ է դարձել վաղ առավոտյան, Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: 2012-ի հունիսին ԱՄՆ «Վեներան Մանհեթենի վրա» պատկերասրահից գողացել էին Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիոյի աֆիշը» կտավը: Ընթերցեք նաև՝ «Դարի կողոպուտները». Համաշխարհային գլուխգործոցների ամենաաղմկահարույց առևանգումները ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |