Մոտ 140 վարորդ անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից

Մոտ 140 վարորդ անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից

PanARMENIAN.Net - 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Տվյալները ներկայացված են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» խմբի ֆեյսբուքյան էջում:

Հրապարակված տվյալները 2020-ի հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածին են վերաբերում:

Հայտնաբերված վարորդները զրկվել են վարորդական իրավունքից՝ համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսդրության 126-րդ հոդվածի 2-րդ կետի (Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը, պատիժը` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:)

Օրինախախտ վարորդների արյան 1 լ մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գր-ը, կամ 1 լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---