ՄԻԵԴ. Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքն ու խոշտանգել նրան30 հունվարի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշել է, որ ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահը եղել է խախտումներով. մասնավորապես, խոսքը Մարդու իրավունքների Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի (արգելում է խոշտանգումը և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը») մասին է: Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է հայցվորներին €60,000 վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ու ևս €2200՝ դատական ծախսերի համար: ՀՀ Ճամբարակի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանն ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր 2010-ի սեպտեմբերի 11-ին՝ Շամշադինի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ի Սարիբեկյանը երեկոյան գնացել էր անասուններին փնտրելու, և, մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում, հայտնվել գերության մեջ: Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր և գերեվարվելու պահին ՀՀ Զինված ուժերում չէր ծառայում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, թե նա դիվերսանտ է: Հոկտեմբերի 5-ին Սարիբեկյանն ադրբեջանական բանտում, իբր, կախվել էր: Ըստ հայկական կողմի՝ նրան սպանել են կամ հասցրել ինքնասպանության: Ադրբեջանական կողմը 1 ամիս շարունակ հրաժարվում էր հետ տալ Սարիբեկյանի մարմինը, բայց նոյեմբերի 4-ին հանձնեց այն՝ խոշտանգման հետքերով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |