Հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքների իրացումը կբարելավվի30 հունվարի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հոգեկան առողջությանը վերաբերող որոշ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշմամբ հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. անհրաժեշտ մեխանիզմները սահմանվել են: «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումներ: Ներկայացնելով նախագիծը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ, մասնավորապես, սահմանվել են հոգեբուժական կազմակերպության պարտականությունները պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը: Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը: «Նախագծով հստակեցվել են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի հիմունքներով տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալները», - մանրամասնել է նախարարը: Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորությունը: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները և սահմանվել դրանց իրականացման կարգերը: Կառավարության նիստում ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին» որոշումը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |