Մաքսազերծ առցանց առևտրի շեմը ԵԱՏՄ-ում չի նվազի. Հարցը կքննարկվի 6 ամսից31 հունվարի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը չի ընդունել փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ ԻՆչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որոշումը չի ընդունվել, քանի որ հանձնարարվել է ավելի խորն ուսումնասիրել հարցը և 6 ամսից կրկին անդրադառնալ։ ԵՏՀ նիստում հուվարի 30-ին քննարկվել է առաջարկը, համաձայն որի՝ արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում էր նվազեցնել €100-ի: 2020-ի հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է €500-ից մինչև €200: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին: Մինչև 2019-ի հունվարի 1-ն առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմը կազմում էր €1000: 2019-ին այդ շեմի նվազումը մինչև €500 ՌԴ-ում ավելացրել է մաքսազերծվող առաքանիների քանակը 5 անգամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |