Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը31 հունվարի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը: «ԵԱՀԿ համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ն վճռական է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հուսով է, որ ակտիվ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն, գրում է Interfax.az-ը: Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին՝ Լիտցենբերգերն ասել է. «Ողջունում ենք կողմերի հանդիպումները կառուցողական և սուբստանտիվ բանակցությունների համար: Հուսով ենք, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն»: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի 29-ին և 30-ին Ժնևում երկօրյա բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին և համատեղ քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Բրատիսլավայում 2019-ի դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |