ՍԱՏՄ. Ղրիմից ՀՀ ծովամթերքի ներկրման տվյալներ չկան![]() 31 հունվարի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ղրիմից Հայաստան ներկրված սննդամթերքի, մասնավորապես՝ ծովամթերքի մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում (ՍԱՏՄ) տվյալներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՍԱՏՄ-ից: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ 2020-ին պլանավորվում է Ղրիմից դեպի Հայաստան ծովամթերք ներմուծել: Հարցին, թե կան արդյոք ՀՀ-ում Ղրիմից ներկրվող սննդատեսակներ և որ երկրի ապրանք են դրանք համարվում՝ ՍԱՏՄ-ից նշել են, որ, հնարավոր է, որոշակի հասցեից առանց նշելու Ղրիմ բառը, համապատասխան ուղեկցող փաստաթղթով սննդամթերք ներմուծվել է, բայց այն նույնականացնել Ղրիմ բառի հետ համակարգը թույլ չի տալիս: Նշվել է նաև, որ ցանկացած երկրի որևէ տարածաշրջանից ՀՀ սննդամթերքի ներկրման վերաբերյալ ստույգ տեղեկատվություն տրամադրելու համար անհրաժեշտ են կոնկրետ տվյալներ արտադրատեսակն արտահանող կամ արտադրող ընկերության մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |