2019-ին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.8%-ով![]() 31 հունվարի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով՝ կազմելով 2.1 տրլն դրամ, հայտնում են Վիճակագրական կոմիտեից: Առևտրաշրջանառությունը կազմել է 3.2 տրլ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8.9%-ով. շինարարության ծավալն աճել է 4.6%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքինը՝ նվազել 4.2%-ով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 182,000 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.8%-ով: 2018 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 5.8%-ով։ 2017-ին ՏԱՑ-ն աճել էր 7.7%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |