Թուրքիան «բարեկամության ձեռք է» մեկնել Հայաստանին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Կարս քաղաքում ավարտվում է միմյանց մեկնած երկու ձեռքերի տեսքով 32-մետրանոց հուշարձանի կառուցումը: Այդ կոթողը բարեկամության ժեստ է հարեւան Հայաստանի հանդեպ:



Ինչպես գրում է «Անթալիան այսօր» կայք-էջը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոտրեց սառույցը իր հյուսիսային հարեւանի հետ հարաբերություններում, սեպտեմբերին ժամանելով Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղին: Սակայն Թուրքիայում կան նաեւ հարաբերությունների հաստատման հակառակորդներ: «Գյուլի այցելությունը Հայաստան նվաստացրեց Թուրքիայի պատիվն ու հպարտությունը,-գտնում է Օքտայ Աքտասը, ազգայնական կուսակցության նախագահը, որ արգելափակում է «խաղաղության կոթողի» կառուցումը:-Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանությունը ճանաչելու պահանջից, հակառակ դեպքում ոչ մի բարեկամության մասին խոսք լինել չի կարող»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---