ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է եղել![]() 31 հունվարի 2020 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը Հատուկ քննչական ծառայությունում է եղել, փոխանցում է Aysor.am-ը: ԱԺ նախկին խոսնակը ՀՔԾ-ից դուրս գալուց չի պատասխանել լրագրողների հարցերին: 2019-ի հոկտեմբերին Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Բաբլոյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Ըստ ՀՔԾ-ի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով Բաբլոյանի՝ 2018-ի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար: Այն հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |