Առաջին անգամ Հայաստանում՝ ջրային կրկես![]() 31 հունվարի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կրկեսային շոու է կազմակերպվում: «Վոդնայա ստրանա» ատրակցիոն-շոուի ելույթները նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ջրային շոու-ծրագրում օգտագործվելու են 34 մետրանոց շատրվաններ ու 170 տ ջրով լողավազան: Կենդանիներից սպասվում են արջուկ-նավաստի, կապիկների ու փոկի ելույթներ: Բացի այդ, ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ: Waterland կղզում հանդես կգան արտիստներ, որոնք տիրապետում են ոչ միայն ջրի տարերքին, այլև կրակի: Բացի այդ, ակրոբատների ելույթ է սպասվում: Տոմսերը կարժենան 2500-20,000 դրամ, մինչև 5 տարեկանների մուտքն անվճար կլինի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |