Սարգսյան. ԵՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերով վետոյի իրավունքից զրկվելու հարցը31 հունվարի 2020 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Ես կառանձնացնեի սկզբունքային մի քանի հարց, որոնք մենք այսօր քննարկել ենք: Առաջինը, թե որ հարցերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից ու վերազգային մարմնին՝ Կոլեգիային փոխանցել գործառույթները»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ սա քննարկման կարևոր հարց է: Նրա խոսքով՝ եթե ազգային կառավարությունները պահպանեն վետոյի իրավունքը, ապա դա թույլ կտա պահպանել ազգային ինքնիշխանությունը, սակայն, եթե ցանկություն կա միությունը խորացնելու, ինչի հետ, ըստ նրա, ակնհայտ է, որ բոլորը համաձայն են, կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին: Սարգսյանը նշել է, որ եթե ազգային կառավարությունները հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը: «Սա այնպիսի սկզբունքային, կարևոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մեզ կհաջողվի այս հարցում համաձայնության գալ»,- եզրափակել է Սարգսյանը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորումը հիմնադրվել է 2014-ի մայիսի 29-ին։ Ներկայումս ԵՏՄ կազմում ընդգրկված է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |