Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիությունից![]() 1 փետրվարի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիա հանրաքվեից 3.5 տարի հետո հունվարի 31-ին դուրս է եկել Եվրամիությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշումը նոր հնարավորություններից օգտվելու համար է: «Լինի դա էմիգրացիայի վերահսկում, ազատ նավահանգիստների կառուցում, ձկնարդյունաբերության ազատացում, ազատ առևտրի պայմանագրերի կնքում, թե պարզապես մեր սեփական օրենքների ստեղծում՝ ի շահ այս երկրի ժողովրդի»,- ասել է նա: Ջոնսոնի խոսքով՝ իր գործունեության ընթացքում Եվրամիությունը շարժվել է Բրիտանիային չհամապատասխանող ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ Brexit-ից (ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հետո Բրիտանիան կարող է բարելավել մի շարք ոլորտներ և զարգացնել երկրի ենթակառուցվածքները: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը, իր հերթին, ափսոսանք է հայտնել, որ Բրիտանիան ցանկանում է լքել միույթունը, սակայն նշել է, որ երկիրը կմնա ԵՄ-ի համար առանցքային գործընկեր: Բրիտանիան Եվրամիությունում էր 47 տարի, սակայն ամբողջական իտեգրում այդպես էլ չէր եղել։ Երկիրը պահել էր իր արժույթը և չէր մտել Շենգեն գոտի: 2016-ին բրիտանացիների 51,89%-ը կողմ քվեարկեց Brexit-իմ: Մինչև ԵՄ-ից դուրս գալը, Բրիտանիան 2 ընտրություն ունեցավ, փոխեց 2 վարչապետ: Հատկապես վճռորոշ էին վերջին համապետական ընտրությունները, որոնցում Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տարավ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |