Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2101-ով աճել է![]() 1 փետրվարի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31-ից փետրվարի 1-ը ևս 2101 մարդ է վարակվել կորոնավիրուսով, փոխանցում է CGTN- հեռուստաալիքը: Չինաստանում հաստատվել է վարակի 11,821 դեպք, ևս 124-ը գրացվել են այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: 2019-ի դեկտեմբերից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 259 մարդ, չինական հիվանդանոցներում վարակից բուժվել և դուրս է գրվել 243 մարդ: Հունվարի 31-ին Ռուսաստանում ևս գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք: 2020-ի հունվարի 31-ին հայտարարվեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է Հայաստանի մուտքի վիզայի ազատ ռեժիմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |