ԵԱՏՄ-ից $100,000-ից ավելի կանխիկի դուրսբերման համար ծագումը պետք է հիմնավորվի![]() 1 փետրվարի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների տեղափոխման նոր կանոնները, փոխանցում է ՌԲԿ-ն: Ըստ Դաշնային մաքսային ծառայության՝ խոսքը $100,000-ից ավելի գումարի մասին է. դրանից ավելի գումարի տեղափոխման դեպքում պետք է ինչպես մաքսային հայտարարագիր լրացնել, այնպես էլ փաստաթղթեր, որոնք կհաստատեն գումարի ծագումը: Փաստաթղթի բացակայության դեպքում թույլ չի տրվի անցկացնել այդ գումարը։ Կարգավորումն ուղղված է փողերի լվացման դեմ պայքարին: $10,000-ից մինչև $100,000 տեղափոխելու դեպքում, ինչպես նախկինում, բավարար կլինի լրացնել ուղևորների համար նախատեսված մաքսային հայտարարագրերը, որոնց ձևը, սակայն, փոփոխվել է, ավելացել են նոր սյունակներ: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է 2014-ի մայիսի 29-ին։ Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |