V-VI դ. եկեղեցու պատին Նանեին սեր խոստովանած երիտասարդին գտել են![]() 1 փետրվարի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - 5-6 -րդ դարերին թվագրվող Օձունի Ծիրանավանքի պատերից մեկին գունավոր ներկով Նանե անունով աղջկան սեր խոստովանած երիտասրադը հայտնաբերվել է։ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներն ահազանգից հետո ոստիկանություն էին հրավիրել «սիրահարված իրավախախտ երիտասարդին». դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում։ Հուշարձանների ոլորտի մասնագետների աջակցությամբ և հատուկ նյութերի գործածությամբ գրառումն առաջիկայում կմաքրվի և հուշարձանը պատշաճ տեսքի կբերվի: ՀՀ-ում պատմամշակութային շենքերի վրա գրառումները նորություն չեն. դրանց վրա հաճախ կարելի է հանդիպել «սիրո խոստովանություններ», անվան առաջին տառեր: Վերջին անգամ հանրային մեծ հնչեղություն էր ստացել ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը: Այդկերպ ակտիվիստն արձագանքել էր Արմավիրի քաղդումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի արձանի վրա ներկ լցնելուն: Հարությունյանը հրավիրվել էր ոստիկանություն՝ բացատրություն տալու: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |