Ալի Բաբաջան. Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները նստեն բանակցությունների սեղանի շուրջ 1 դեկտեմբերի 2008 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Է.Մամեդյարովը հայտարարել է, որ քննարկվել են տարածաշարջանում ընթացող գործընթացները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: «Ես կրկին իմ թուրք պաշտոնակցին ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում: Մենք քննարկեցինք թուրքական կողմի նախաձեռնությունը` Կայունության եւ անվտանգության պլատֆորմը»,-ասել է Մամեդյարովը: Նրա խոսքերով, նախարարների միջեւ քննարկվել են նաեւ էներգետիկ նախագծերին վերաբերող հարցեր եւ կողմերը կարեւորել են համագործակցության շարունակությունն այդ ոլորտում: «Մենք քննարկեցինք նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը եւ ընդգծեցինք, որ այդ նախագծի իրականացումը շահավետ կլինի բոլոր երկրների համար, որոնք կմիանան նախագծին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հատուկ հարաբերություններ են ձեւավորվել: «Տարածաշրջանում կան խնդիրներ, սակայն կան նաեւ ջանքեր դրանք լուծելու ուղղությամբ: Ներկայումս տարածաշրջանում դիվանագիտական ակտիվություն է նկատվում, եւ հարկավոր է, որ այդ ակտիվությունն իր արդյունքները տա: Տարածաշրջանի այժմյան խնդիրները մենք չենք կարող թողնել ժառանգություն մեր հաջորդ սերունդներին: Այժմ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ, երկխոսություն կա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, եւ այս ամենը պետք է դրական ազդեցություն ունենա ընդհանուր իրավիճակի վրա»,-ասել է նա: Անդրադառնալով թուրքական կողմի նախաձեռնությանը` Ա.Բաբաջանը նշել է, որ անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները նստեն բանակցությունների մեկ սեղանի շուրջ», հաղորդում է Day.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |